Յուրաքանչյուր հայ կարող է դառնալ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան–համալիրը կառուցելու գործընթացի մասնակից

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն օրեցօր ավելանում է։ Հայաստանի հեռու ու մոտ քաղաքների, ինչպես նաև Արցախի և սփյուռքի բազմաթիվ հայրենակիցներ միացել են նախաձեռնությանը։ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ՝ արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և ինտերակտիվ կայքի միջոցով ստեղծվել են անհրաժեշտ մեխանիզմներ, որպեսզի յուրաքանչյուր հայ՝ աշխարհի որ ծայրում էլ լինի, կարողանա մասնակցել այս մեգանախագծի իրագործմանը, ինչն արդեն այսօր դարձել է իրականություն։ Բոլոր կամավորները, որպես մասնակցության վկայություն, Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին միանալու համար ստանում են անվանական հավաստագիր։ Այսպիսով, նախագիծը միավորող ուժ է դարձել աշխարհի բոլոր հայերի համար՝ հնարավորություն տալով յուրաքանչյուրին ունենալ իր ներդրումն այս մեծ գործում։
Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Հայաստանի անկախության քսանհինգ տարիների ընթացքում հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային եւ սիմֆոնիկ ստեղծագործությունների նման ձայնագրությունը ...
Վահրամ Բաբայան

Ընթացիկ ծրագրեր