Ավանդույթի համաձայն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը իսկական տոնի է վերածել գիտելիքի օրը


Ավանդույթի համաձայն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը իսկական տոնի է վերածել գիտելիքի օրը:
Երեկ վաղ առավոտից բոլոր սահամանամերձ եւ սահմանապահ գյուղերի երեխաները ստացել են բարեգործական հիմնադրամի պատրաստած անակնկալը՝ պայուսակ եւ գրենական պիտույքներ: Լինելով սահմանապահ գյուղ, լինելով կրակոցների տակ, մեզ համար հաճելի է լինել գնահատված,- ասել են հայրենիքի դարպասները պաշտպանող գյուղացիները, հավելելով՝  կյանք նոր փուլ մուտք գործող դպրոցականներին հիասթափեցնել չի կարելի: Ուսուցիչներն ու ծնողները շեշտել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնության կարեւորությունը փոքրիկների համար: Նրանց գնահատմամբ՝ այն խրախուսական քայլ է, որպեսզի դպրոցականներն ավելի հետաքրքրությամբ լցվեն գիտության նկատմամբ:
 


Այլ լուրեր

Լուսանկարներ

Գիտելիքի և դպրության օր

Արձագանքներ

«Մեծապես ողջունում եմ մեր համագործակցությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ , ինչը ցույց է տալիս, թե մեր դժվարին օրերին որքան ...
Երվանդ Երկանյան

Ընթացիկ ծրագրեր